11.05.2014|
13:14
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը: «Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի հայտերի աննախադեպ քանակ կա (155 հայտ, ավելի քան 200 մասնակից), շատ ակտիվ են մարզերի մասնակիցները: Տասն օր շարունակ, ինչպես փառատոնի խարագիրն է հուշում, երիտասարդները համախմբելու են մեկտեղ, մեկ տանիքի ներքո»,- տեղեկացրեց փառատոնի տնօրեն Էրիկ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: